ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 10

Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 10
02.06.2025 | 13:29

Սկիզբը՝ այստեղ

Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը

Վերնագրում նշված կանխատեսմամբ հոդվածաշարի 1-ին մասը հրապարակվել է դեռ ավելի քան երկուսուկես ամիս առաջ՝ մարտի 13- ին, և, ինչպես արդեն համոզվեցիք, չսխալվեցինք: Դա այն ժամանակ էր, երբ աշխարհի մի շարք փորձագետներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ և նույնիսկ ԱՄՆ- ի նախագահը հանդես էին գալիս լավատեսական կանխատեսումներով, վերլուծություններով, մեկնաբանություններով ու հայտարարություններով:

Անցած ժամանակաընթացքում ամբողջապես և ուշադրությամբ հետևել ենք իրադարձությունների զարգացմանը, և Ստամբուլում տեղի ունեցած հայտնի բանակցություններից առաջ ու հետո նույն կանխատեսմամբ կամ պնդմամբ հանդես չենք եկել պարզապես այլ թեմաներով ծանրաբեռնված լինելու հետևանքով: Եվ, ահա, հիմա՝ Ստամբուլում այսօր նախատեսված Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններից շուրջ 1 ժամ առաջ, լինելով իրատես, դարձյալ պնդում ենք նույնը:

Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների 2- րդ փուլը նախատեսված է վաղը, Մոսկվայի ժամանակով ժամը 13: 00- ին, Ստամբուլի Չիրագան պալատում: Այս մասին հայտնել է ТАСС- ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։ Ըստ ТАСС- ի տեղեկությունների, Ռուսաստանը ներկայացնող պատվիրակներն արդեն մեկնել են Ստամբուլ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինականը՝ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ՌԴ ներկայացուցիչները բանակցություններին ներկայանալու են հուշագրի նախագծով ու հրադադարի վերաբերյալ այլ առաջարկներով: Խոսքը հակամարտության երկարաժամկետ կարգավորման վերաբերյալ պետության դիրքորոշումներն արտահայտող հուշագրի մասին է: Ինչպես ուրբաթ օրը հայտնել է ՄԱԿ- ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, Մոսկվան Ստամբուլում Ուկրաինայի հետ առաջիկա հնարավոր բանակցություններում առաջարկում է հուշագրեր փոխանակել բանակցային գործընթացին երկու կողմերի մոտեցումների վերաբերյալ:

Հենց այստեղ էլ ընդգծենք, որ Ռուսաստանը «սկզբունքային առումով» չի բացառել 30- օրյա հրադադարը՝ պայմանով, որ Արևմուտքի կողմից այդ ընթացքում դադարեցվեն Ուկրաինային սպառազինության մատակարարումները, և բացի այդ, Ուկրաինան հրադադարի ընթացքում դադարեցնի զորահավաքը և իր ԶՈւ շարքերը չհամալրի նոր զինծառայողներով:

Վերոնշյալ պայմանն Ուկրաինայի ոչ լեգիտիմ նախագահ, հայտնի ցեղատեսակի ներկայացուցիչ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու իրենց ծրագրին հետամուտ Զելենսկու արևմտյան հովանավորների ու հանցակիցների համար անընդունելի է:

Ուկրաինայի նախագահն արդեն հայտարարել է, որ ուկրաինացի բանակցողները հետամուտ կլինեն անվերապահհրադադարին, գերիների ազատ արձակմանը, ինչպես նաև երեխաների վերադարձին, որոնք ռազմական գործողությունների արդյունքում հայտնվել են Ռուսաստանի տարածքում: Ըստ նրա, կողմերը կքննարկեն նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր հանդիպումը:

Հրադադարի երկարաժամկետ կարգավորման Ռուսաստանի պայմաններից ու պահանջներից մեկը ըստ հանրաքվեների արդյունքների և ՌԴ Սահմանադրության, Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասը հանդիսացող Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի այն տարածքներից, որոնք դեռ Ուկրաինայի վերահսկողության ներքո են, ուկրաինական զորքերի դուրս բերումն է, ինչը Զելենսկին ավելի վաղ կտրականապես մերժել է:

Վերոշարադրյալն արդեն իսկ լիովին բավարար է կանխատեսելու համար, որ Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների 2-րդ փուլի արդյունքում նույնպես համաձայնության չեն գա թե 30- օրյա հրադադարի հաստատման, թե հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ իրենց դիրքորոշումների հարցում:

Եթե Ուկրաինան նույնիսկ արտաքուստ համաձայնի հրադադարի հաստատման ՌԴ առաջադրած վերոնշյալ պայմաններին, ապա դա լինելու է ընդամենը ձևական համաձայնություն, և հրադադարի ընթացքում շարունակելու է զինվել Արևմուտքից հնարավորինս գաղտնի մատակարարվող սպառազինությամբ, ինչպես նաև մոբիլիզացիայով և օտարերկրյա վարձկաններով համալրել իր ԶՈւ շարքերը, ինչը ՌԴ- ի կողմից հայտնաբերվելու դեպքում հրադադարն ընդհատվելու է:

Դեռ 2024թ. հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը, որը ենթադրում է Ղրիմի, Սևաստոպոլի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների կարգավիճակի ճանաչում որպես Ռուսաստանի սուբյեկտներ։ Նշված ճանաչումից Ուկրաինան ու նրա արևմտյան հովանավորներն ու հանցակիցները նույնպես կտրականապես հրաժարվում են: ՌԴ ԱԳՆ-ն, իր հերթին, ընդգծել է, որ Ռուսաստանը Զապորոժիեի ԱԷԿ-ը չի փոխանցի ոչ Ուկրաինային, ոչ էլ որևէ այլ երկրի (ակնարկը վերաբերվում է ԱՄՆ- ին)։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Արևմուտքին հստակ հասկացրել է, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի իր պայմաններով. Այս մասին, «РИА Новости»– իփոխանցմամբ, գրել է «Associated Press»- ը:

«Պուտինը հստակ ազդանշան է ուղարկում. նա կհամաձայնի հակամարտության կարգավորմանը միայն իր պայմաններով, իսկ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դրանք (հակամարտության կարգավորման ՌԴ պայմանները.- Ա. Հ.) չեն ընդունվել»,- նշված է հրապարակման մեջ:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում բանակցությունների 2- րդ փուլի ընթացքում կարգավորման վերաբերյալ հուշագիրը ներկայացնել ուկրաինական կողմին:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան


Դիտվել է՝ 1454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ